«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մի հայհոյեք, հակառակն ապացուցեք

Մի հայհոյեք, հակառակն ապացուցեք
16.10.2019 | 00:18

Ողջ օրը լրատվամիջոցների և համացանցի թիվ մեկ թեման Վիտալի Բալասանյանի ասուլիսն էր և նրա հնչեցրած հայտարարությունները։ Արցախի գեներալը, շարունակելով իր նախկին հայտարարությունների տրամաբանությունը, վերհաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում վտանգավոր խաղերի մեջ է։ Նա նաև հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Արցախի հարցում՝ ուշագրավ փաստեր վկայակոչելով։

Ի՞նչ պիտի անի նորմալ իշխանությունը, երբ նրան այսպիսի ծանր մեղադրանքներ են վերագրում։ Պետք է առաջին հերթին Բալասանյանից նրա հայտարարությունները վկայող համապատասխան փաստարկները պահանջեն, հետո միմյանց հետ վիճեն այդ տիրույթում։ Բայց քանի որ մենք գործ ունենք ոչ նորմալ իշխանության հետ, նման հայտարարություններից հետո իշխանության ներկայացուցիչներից ձևավորվում է հայհոյողների մի կաստա, որոնք անցնում են հակահարվածի՝ բա նախկիների ժամանակ ինչու՞ չէիք խոսում հանգով։ Ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Բայց այս պարագայում դա իշխանության օգտին չէ, որովհետև եթե պաշտպանվում ես, նշանակում է ինչ_որ հարցում մեղավոր ես, իսկ եթե մեղավոր ես, ուրեմն դիմացինդ այնքան էլ չի սխալվել իր հայտարարություններում։
Այնպես որ, եթե այս իշխանությունը ցանկանում է ապացուցել, որ Բալասանյանի հայտարարությունները ճշմարտությանը չեն համապատասխանում, ոչ թե նրան պիտի սկսեն վարկաբեկել, այլ այդ ամենի հակառակը փաստող հիմքերը ներկայացնեն։ Ի վերջո, հասարակությունն էլ պիտի հասկանա ինչ իշխանության հետ գործ ունի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ